Ռուսոֆոբական հիստերիայի հերթական դրսևորումը։ Տեսեք-տեսեք, ՊուԾինի ագենտները անգամ երգող ֆանտաններին են Ռուսաստանի հիմնը կպցրել։ Ինչպիսի՜ ողբերգություն, ինչպիսի՜ խայտառակություն, վերջ, պետականության հիմքերը քանդվեցին...
Ախպեր, իսկ դուք հաշվի առե՞լ եք, որ այդ երաժշտությունը մոտ 50 տարի եղել է նաև մեր հիմնը (միայն բառերի մեջ է շատ թեթև փոփոխություն արվել)՝ երբ ՍՍՀՄ կազմում էինք, իսկ դուք հաշվի առե՞լ եք, որ այդ երաժշտությունը նոստալգիկ ու հաճելի հիշողություններ է առաջացնում մեր ազգաբնակչության էական մասի մոտ... լավ, էդ սաղ հեչ, իսկ դուք հաշվի առե՞լ եք, որ Ալեքսանդրովի հիմնը իրոք լավ երաժշտություն ունի ու հաճելի է զուտ էսթետիկական տեսակետից...
Էհ-էհ, դմբոները շատանում են մեր բազմաչարչար երկրում։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել