Նրանք գրավում են հանրության ուշադրությունը ոչ պակաս, քան շոու բիզնեսի աստղերը: Հաճախ (թեև ոմանք` հազվադեպ) հայտնվելով իրենց պաշտոնյա ամուսինների կողքին՝ նրանք տարաբնույթ գնահատականների թիրախ են դառնում: Բարձրաստիճան պաշտոնյայի կին լինելը պարտավորեցնող է նաև այն առումով, որ արտասահմանյան այցերի և միջազգային հանդիպումների ժամանակ կողակիցներին ուղեկցելիս նրանք հանդես են գալիս որպես տվյալ ազգի կանանց խորհրդանիշ: Հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողակիցների դրեսս-կոդը խնդրեցինք մեկնաբանել (ըստ նրան տրամադրած համապատասխան լուսանկարների) ԱՄՆ-ի հագուստի դիզայներների միության միակ հայ անդամ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի հագուստների հեղինակ Միքայել Շարաֆյանին:

Միքայել Շարաֆյանը մեկնաբանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ` Ջուլիետա Աբրահամյանի ոճը։ 

Ջուլիետա Աբրահամյանի ոճը, ըստ դիզայների, կարելի է բավական խիստ որակել: «Նրա հագուստում գերակայում են զուսպ երանգները, մինչդեռ չարժե վախենալ գույներից,- կարծում է Միքայել Շարաֆյանը, ապա տարակուսում,- ո՞վ է ասել, որ սևը հայերիս ամենաշատն է սազում: Ինչո՞ւ պետք է միշտ սգավորի տեսք ունենանք: Գոնե հայկական եռագույնից ոգեշնչվենք»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել