ԻԻՀ Մեջլիսի՝ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամադ Էսմայիլ Քուսարին այսօր հայտարարել է, որ իրենք անպայմանորեն հետամուտ են լինելու Էրդողանի չհավասարակշռված խոսքերին պատասխանելու խնդրին: Նա նշել է, որ Մեջլիսն ԱԳՆ-ի հետ համատեղ հանձնաժողով է ստեղծելու, որպեսզի քննի այդ հարցը՝ փորձելով համոզել ԱԳՆ-ին չեղյալ հայտարարելու Թուրքիայի նախագահի՝ առաջիկա այցը Թեհրան:

Երեկ ԻԻՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարզիյե Աֆխամը հայտարարել էր, որ Էրդողանի հակաիրանական շեշտադրումներ պարունակող ելույթից հետո Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումների նպատակով: Ըստ այդմ՝ ԻԻՀ-ը Թուրքիայից ակնկալում է հստակ պատասխան առ այն, թե ինչ տրամաբանությամբ են հնչել նման մտքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել