Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն:
Ձեր փիլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում` որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով՝ հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից` փոխեք Օրենսդրության նկատմամբ վստահությունը։ Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չեն գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն, և որ ամենակարևորն է` անհուսության զգացողություն։ Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավականին բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաևբյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը։ Երկրի բանակի համար ավելացրեք ավելորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծեք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ, և դրանով դուք կարող եք բարոյալքել բանակը, թե՛ հոգեբանորեն և թե՛ արդյունավետության առումով։ Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի։
Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն։ Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն։ Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի նրանք հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ։ Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն։ Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն։ Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. Եթե դուք կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա դուք կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել։ Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում։
Ձևավորել տնտեսությունը որպես ծախսարար` ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր` սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։
Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ է։
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։
– Առաջինը, դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։
– Երկրորդ, երկիրը պետք է դնել «պարտքի տակ» և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը` խափանել տնտեսության զարգացումը։
Եվ իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրանց անկախությունը։ Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից ավելացնում եք երկրի արտաքին պարտքը, ապա դուք կարող եք ֆինանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել