Brazils Miss BumBum runner-up Andressa Urach (above) is joining an evangelical church - weeks after she ended up in intensive care with rotting legs«Միսս Հետույք» գեղեցկության մրցույթի բրազիլուհի մրցանակակիր Անդրեսա Ուրաչը դարձել է ջերմեռանդ հավատացյալ։ 2012 թ.-ին նա 2-րդ պատվավոր տեղը զբաղեցրեց այս մրցույթում։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով էլ չէր անցնի, որ ընդամենը մի քանի տարի անց այս գայթակղիչ աղջիկը հիմնովին փոխելու էր իր կյանքը՝ դառնալով հնազանդ ու  օրինակելի կին։ Նա սկսել է ապավինել Աստծո օգնությանը իր հետ պատահած մի սարսափելի դեպքից հետո։ Կոնքազդրային շրջանի պլաստիկ վիրահատության հետևանքով նրա մոտ ինֆեկցիոն պրոցես էր սկսվել։ Անդրեսայի  ոտքերն սկսել էին փտել։ Նա մի քանի շաբաթ անցկացրեց վերակենդանացման բաժնում, իսկ բժիշկները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի անդամահատել «Միսս հետույքի» ոտքերը, սակայն, բարեբախտաբար, բանը դրան չհասավ։ 27-ամյա կինը հավատացած է, որ ինքը փրկվել է իր երկրպագուների աղոթքների շնորհիվ։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա հասցրել է դեն նետել 6 պահարան սեքսուալ հագուստ, ներքնազգեստ ու բիկինի։ Ներկայումս նա պատրաստվում է քարոզչական գործունեություն ծավալել, որպեսզի այլք ևս դարձի գան։ Մոդելը նաև ջնջել է իր սոցցանցերից իր բոլոր սեքսուալ լուսանկարները։ 

The 27-year-old, from Porto Alegre, has since revealed she thinks it was the prayers of her fans that brought her back from the brink of death She is pictured after being admitted to hospital due to botched plastic surgery

Անդրադառնալով իր փոխակերպմանը՝ նա ասել է.

Ես խորապես համոզված եմ, որ հավատքը փրկել է իմ կյանքը և փոխել իմ աշխարհայացքը։

The sobering, graphic photo show how gaping holes in Miss Urachs thighs were caused by infection - leading to her turning to God

Բացի կոնքազդրային հատվածի պլաստիկ վիրահատությունից, նա տարել է նաև քթի վիրահատություն, դեմքի բիոպլաստիա, ծնոտի փոքրացում, կրծքերի մեծացում, լիպոսակցիա և այլն։ Սկզբում ամեն ինչ կարգին էր, սակայն անցյալ տարվա հուլիսին մոդելը հայտնաբերեց, որ կոնքազդրային հատվածի լցանյութերի պատճառով իր ոտքերի մկաններն սկսել են փտել։

Նա անտանելի ցավեր էր ունենում։ Նա վիրահատության ենթարկվեց, որի ընթացքում ամեն ոտքից 400 մլ. հիդրոգել հանեցին, սակայն նա դրանից հետո էլ չազատվեց անհարմարության զգացումից։ Նրա ոտքերը լրջորեն բորբոքված էին, ու նա ստիպված էր կրկին հիվանդանոց վերադառնալ։ Բարեբախտաբար, բժիշկների ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը, ու հնարավոր եղավ Անդրեսային ողջ-առողջ դուրս գրել հիվանդանոցից։

The mother-of-one came second in the popular Miss BumBum competition in 2012 - but has since been in and out of hospital 

 Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.

Ես շատ եմ տառապում, սակայն Աստված ինձ հետ է։ Այս ամենն իմ մեղքով է եղել։ Իմ փառասիրությունն ստիպեց ինձ չափն անցնել։ Բարեբախտաբար, ես այլևս կարիք չունեմ մարմնիս շնորհիվ աշխատանք գտնել։ Ներկայումս ես պատվով եմ աշխատում ու կարող եմ պահել իմ ընտանիքն այս կերպ։ Ես նախընտրում եմ ոտքեր ունենալ, ի վիճակի լինել քայլել, կորցնել հետույքիս մի հատվածը, քան մեռնել։

Miss Urach is now planning on preaching for others to follow a pure life and claims to have already thrown away six wardrobes worth of clothes, lingerie and bikinis Miss Urach is now planning on preaching for others to follow a pure life and claims to have already thrown away six wardrobes worth of clothes, lingerie and bikinis

Անդրեսայի դեպքը եզակի չէ Բրազիլիայում։ 2013 թ.-ին Բրազիլիան պլաստիկ վիրահատությունների թվով գերազանցեց անգամ ԱՄՆ-ին։ Այստեղ պլաստիկ վիրահատությունների թիվը տարեցտարի աճում է կայծակնային արագությամբ։ Ցավոք, բոլոր դեպքերում չէ, որ պլաստիկ վիրահատությունների բացասական հետևանքները հնարավոր է լինում հաղթահարել։ Քիչ չեն առողջական անդառնալի վնասներով կամ մահվան ելքով պլաստիկ վիրահատությունները։ 

Miss Urach, pictured with her son in hospital (above), said: I believe completely that faith saved my life and it has changed my view about everything

Անդրեսան որդու հետ հիվանդանոցում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել