ՀՀ որոշ շրջաններում ձյուն է ու մառախուղSlaq.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վարդենիսի եւ Վայքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել