Վամպիրներն ապրում են մեր կողքին, սակայն նրանք իրականում այնպիսին չեն, ինչպիսին կարող եք տեսնել սարսափ ֆիլմերում։ Նրանք, իհարկե, անմահ չեն և չղջիկների չեն վերածվում, սակայն նրանցից շատերն իսկապես ժանիքներ են կրում։ Իրենց առողջ զգալու համար նրանք արյան կարիք ունեն (մարդկային կամ կենդանիների)։ Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտող Ջոն Էդգար Բրաունինգը 5 տարի է անցկացրել՝ ԱՄՆ-ի Նոր Օրլեան և Բաֆալո բնակավայրում ապրող իրական վամպիրների էթնոգրաֆիկ հետազոտություն անցկացնելով։

man silhouette

Վամպիր դառնալու ճանապարհին

Այս մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ չէ, սակայն նրանց գտնելու դեպքում կարող եք զարմանալ, թե որքան ընկերական են նրանք ու թե ինչպես կարող են ազատորեն կիսվել և պատմել իրենց մասին։ 
Այս մարդիկ պատմում են, որ սկսել են արյուն օգտագործել այն բանից հետո, երբ սկսել են էներգիայի պակաս զգալ իրենց օրգանիզմում։ Նրանք պնդում են, որ այդ խանգարումը սկսվում է ի հայտ գալ դեռահասության շրջանում կամ դրանից հետո, և որ դա մի բան է, որ նրանք չեն կարողանում փոխել, այդ իսկ պատճառով պարզապես ընդունում ու հարմարվում են դրան։ Իրական վամպիրների համայնքներ հայտնի են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան  Հանրապետությունում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Հատկապես ինտերնետային այս դարաշրջանում վամպիրները հաճախ կարողանում են միավորվել և կապ պահպանել միմյանց հետ։

Վամպիրների բազմազան համայնքները

Որոշ տներ ու վամպիրների ամբողջական համայնքներ, ինչպիսին Նոր Օռլեանինն է, իրենց ուժերը միավորում են տարբեր բարեգործական միջոցառումներ իրականացնելոու նպատակով, ինչպես, օրինակ, անտուններին կերակրելը։  Այնուամենայնիվ, չնայած իրենց մարդասիրական ջանքերին՝ իրական վամպիրները բաց չեն խոսում այն մասին, թե ովքեր են իրենք՝ վախենալով  խտրականության ենթարկվել այն մարդկանց կողմից, ովքեր պարզապես չեն հասկանում նրանց։
Իրական վամպիրների որոշ համայնքներ գոյություն ունեն դեռ 1970-ականներից, սակայն Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտող Ջոն Էդգար Բրոունինգը, ով սկսել է հետազոտել իրական վամպիրերին, 2009թ-ին է հանդիպել այս համայնքին, որն ապրում է Նոր Օռլեանում։
Ընդհանուր առմամբ նա հանդիպել է 35 իրական վամպիրների, սակայն ըստ նրա՝ Նոր Օռլեանում այս թիվը հեշտությամբ կարող է դրա կրկնապատիկը լինել։ Նրանց տարիքը տատանվում է 18-50-ի միջև։ Վամպիրների համայնքներում կարելի է հավասարապես հանդիպել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Իրենց պնդմամբ նրանք սնվում են արյամբ, երբեմն էլ էներգիա գողանում մյուսներից մտքի կամ ձեռքերի էներգիան օգտագործելու միջոցով։

Հետազոտությանը մասնակցած շատ մասնակիցներ արյունը նկարագրում են մետաղի համով, սակայն նշում են, որ այն կարող է տարբերվել իր համով՝ կախված դոնորի հոգեբանությունից ու օրգանիզմում ջրի առկայության քանակից։
Արյուն խմող վամպիրներն ավելի լավառողջ ու էներգիայով լցված են իրենց զգում, քան այն դեպքում, երբ նրանք սնվում են սովորական սննդով, ինչպես մրգով, ձկով կամ բանջարեղենով, որով նրանք նույնպես սնվում են։
Այս վամպիրներն իրենց նկարագրում են որպես աթեիստներ, մոնոթեիստներ կամ պոլիթեիստներ։ Նրանցից ոմանք հետերոսեքսուալ, մյուսները հոմոսեքսուալ ու բիսեքսուալներ են։ Որոշներն ամուսնացած են, բաժանված, նրանց մեջ կան նաև ծնողներ։
Ջոն Էդգար Բրոունինգը նշել է, որ վամպիրները, ում հետ նա շփվել է, ոչ մի հատուկ բանով չեն տարբերվում և սովորական քաղաքացիներ են։ Նրանք արյուն են օգտագործում միայն կամավոր դոնորներից ու բժշկական հետազոտության համար հանձնած արյունից, որոնք ոչ մի առողջական խանգարումներ նրանց մոտ չեն առաջացնում։

Հետաքրքիրն այն է, որ այս մարդիկ իրականում այնքան էլ տեղեկացված չեն գրքերում ու ֆիլմերում վամպիրների նկարագրություններից, ինչը նշանակում է, որ նրանք չեն սկսել արյուն խմել՝ վամպիրների մասին ֆիլմեր դիտելուց կամ գրքեր կարդալուց հետո։ Այս մարդիկ, ի տարբերություն գրքերում ու  ֆիլմերում առկա նկարագրության, միայն գիշերները չէ, որ դուրս են  գալիս տնից։ Նրանք հագնվում են, ինչպես մյուս մարդիկ ու վարում այնպիսի կյանք, ինչպես մյուսները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել