Նախորդ տարվա վերջը ընդգծվեց ֆինանսական ոլորտի ճգնաժամով: Այսօր արդեն նկատվում է դրա կարգավորման միտում. դանդաղորեն ակտիվանում են թե վարկերի տրամադրման և թե ավանդների ներգրավման գործընթացները:

Բանկային ճգնաժամը նվազեցրեց հասարակության վստահությունն ազգային արժույթի նկատմամբ, որի հետևանքով էլ բազմաթիվ ավանդատուներ ետ վերցրեցին իրենց ավանդները:

Ըստ Կենտրոնական դրամատան տրամադրած տվյալների` փետրվարից սկսած նկատվում է վիճակի փոփոխություն, և բանկերում պահվող բնակչության խնայողությունները սկսել են ավելանալ։ Փետրվարին հունվար ամսվա նկատմամբ ժամկետային ավանդներն ավելացել են 1,6 միլիարդով` 185-ից հասնելով 186,6 միլիարդի: Իսկ ցպահանջ դրամային ավանդների շուկայում գրանցվել է 2,8 մլրդ դրամի աճ` հասնելով 68 միլիարդի: Ընդհանուր առմամբ մարտի սկզբի դրությամբ բնակչության դրամային ավանդները բանկերում կազմում է 254,6 մլրդ դրամ կամ շուրջ 536 մլն դոլար։

Ավանդների ավելացման գործում զգալի ազդեցություն են ունեցել.

1.Արժութային շուկայի վիճակի հանդարտ լինելը

2.Բանկերի կողմից դրանց դիմաց առաջարկվող տոկոսադրույքների բարձրացումը` շուրջ 4%-ով:

Ճիշտ է, վերը նշված դրսևորումները զգալիորեն զիջում են ֆինանսական անկայունությանը նախորդած մակարդակը, բայց և այնպես փետրվարին, արժութային շուկայում հարաբերական կայունության պայմաններում, դրական միտումներ արձանագրվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել