Tert.am–ը գրում է.

«Բավարիայի» առաջատարներից մեկը՝ Ֆրանկ Ռիբերին չի կարողանա օգնել իր թիմին Գերմանիայի առաջնության առաջիկա հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Չեմպոինների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Շախտյորի» հետ խաղում ֆրանսիացին վնասվածք էր ստացել եւ բաց էր թողել իր թիմի մի քանի հանդիպում:

Վերականգնվելուց հետո Ռիբերին մարզման ժամանակ կրկին ցավ է զգացել մեջքի շրջանում:

«SportBild»-ին տված հարցազրույցում Ռիբերին ասել է, որ  մարզումները վերսկսելը սխալ էր եւ նա պետք է մի քանի օր հանգստանա, որպեսզի լավ մարզավիճակում մոտենա մրցաշրջանի որոշիչ հանդիպումներին:  Այդկերպ, ֆրանսիացին չի կարողանա մասնակցել ապրիլի 4-ին կայանլիք Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել