Տղամարդը սիրահարվում է աչքերով, իսկ հիասթափվում է ականջներով. Վյաչեսլավ Բուչարսկի (ցիտատներ)Slaq.am-ը գրում է․

Վյաչեսլավ Վասիլյեվիչ Բուչարսկին ծնվել է 1941 թվականի փետրվարի 20-ին: Ռուս գրող է, 1979 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, հեղինակ է 20 գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքերի և բազմաթիվ այլ հրապարակումների:

1. Չկան ո՛չ լավ, ո՛չ վատ մարդիկ. բոլոր մարդիկ տարբեր են:

2. Խորհելով հանդերձյալ կյանքի մասին՝ հույսի սերմեր կան:

3. Մահը տեսածը կարող է ասել, որ կյանք է տեսել:

4. Տղամարդը սիրահարվում է աչքերով, իսկ հիասթափվում է ականջներով:

5. Սերը ծնվում է հիացմունքի մեջ, ապրում է դեպրեսիայի մեջ, մահանում է հիստերիայի մեջ:

6. Փորձությունները մեր կյանքը բաժանում են մասերի, որպեսզի հետո ավելի հարմար լինի այն խցկել այն աշխարհ:

7. Կա ցանկություն՝ չկա կամք, կա կամք՝ չկա գործ, կա գործ՝ չկա ցանկություն... Այդպես էլ մարդիկ ապրում են իրենց կյանքը:

8. Ոգեշնչումը մեռնում է՝ առանց գաղափարի:

9. Անվստահությունը չարություն է ծնում:

10. Երբ զգում ես, չես մտածում, իսկ երբ մտածում ես, չես զգում:

11. Հակասությունները մարդկանց մեջ առաջացնում են մտքեր, որոնք առաջացնում են հակասություններ:

12. Իրական ազատությունը գերեզմանաքարերի տակ է... Ուրեմն գնացե՛ք կռվելու ձեր ազատության համար:

13. Բարձրություն, երկարություն, լայնություն... ինչ աննշան է այս ամենը՝ ժամանակի առջև:

14. Բոլոր կրոնները ծնվում են մոռացվածների և ստորացվածների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել