Մենք հաճախ ենք հայտարարում, թե տուրիզմը հայկական տնտեսության մեջ գերակա ճյուղ պիտի հանդիսանա` մոռանալով, որ հիմնականում զարկ տալով տուրիզմի և սպասարկման ոլորտի զարգացմանը, մենք, այո´, բյուջեում զգալի մուտքեր ենք ապահովում, բայց մեր ժողովրդին վերածում ենք մի հսկայական սպասարկող մասսայի, այնինչ, կարծում եմ, որ անհրաժեշտ է զարկ տալ այն ռազմավարական ուղղություններին, որոնք միտված են զարգացմանը, ինչպիսին են, օրինակ, տարաբնույթ արտադրությունները՝ լինեն դրանք տեղեկատվական տեխնոլոգիաները, թե արդյունաբերության և գյուղատնտեսության բազմապիսի ճյուղերը: Դրանով` 1. Իրականության մեջ մենք բյուջեում շատ ավելի մեծ եկամուտներ կապահովենք, 2. Հայ ժողովուրդը մեծ չափով կվերածնի իր արտադրողական և ստեղծագործական ահռելի ունակությունները և հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել