Որքանով հասկանում եմ, Երրորդմասցի Լյովիկի սպանության քրեական գործը դառնում է քաղաքական դաշտի կարևոր իրադարձություն և ունի որոշ նմանություն «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ: «Հոկտեմբերի 27»-ն ուներ վառ ընդգծված քաղաքական դրդապատճառներ, որի հետևանքով Նաիրի Հունանյանի ցուցմունքներից էր կախված այս կամ այն անձի քաղաքական և ոչ միայն քաղաքական ճակատագիրը: «Նաիրի Հունանյանը» երկար ժամանակ պատանդի կարգավիճակում էր պահում քաղաքական դերակատարներին: 
Այժմ Հայաստանի «քաղաքական դաշտն» ունի վառ ընդգծված կրիմինալ բնույթ, և Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողները պատանդի կարգավիճակի մեջ են պահում քաղաքական-կրիմինալ դաշտը: Այսօր «Գաստրիկն» է որոշում «քաղաքական գործիչների» ճակատագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել