Եթե հավատանք Հայպետհիդրոմետին (բայց արժի՞ որ), ապրիլն անձրևոտ է լինելու, սակայն սա դեռ տխրԵլու առիթ չէ, քանի որ վերջերս ստեղծվել է սմարթ անձրևանոց: «Kisha» կոչվող այս անձրևանոցը Ձեր լավագույն ընկերը կդառնա անձրևային օրերին: Այս անձրևանոցի բռնակին ներագուցված է Bluetooth-ի չիպ ու փոքրիկ լապտեր: Լապտերը կարող է միշտ միացված մնալ՝ հնարավորություն տալով Ձեզ հեշտությամբ գտնել Ձեր անձրևանոցը վառ լույսի օգնությամբ: Ինչ վերաբերում է չիպին, ապա այն հատուկ հավելվածի օգնությամբ միացված է սմարթֆոնին, ինչի շորհիվ Դուք կարող եք պարզել առաջիկա 5 օրվա եղանակը: Բացի այդ, հավելվածին միացած լինելու դեպքում անձրևանոցը հաղորդագրություն է ուղարկում հեռախոսին, եթե Դուք այն մոռանում եք ինչ-որ տեղում: Եթե այն հանկարծ կորչի, Դուք կարող եք հավելվածի քարտեզի միջոցով ճշգրտորեն տեղորոշել, թե որտեղ է գտնվում Ձեր անձրևանոցը: Այս սմարթ անձրևանոցի հեղինակը խորվաթ Գորան Քանդրլիքն է: Հարցազրույցներից մեկի ընթացքում նա պատմել է, թե ինչպես է հղացել սմարթ անձրևանոցի ստեղծման գաղափարը:

Kisha (pictured) was designed by Goran Candrlic, from Rijeka in Croatia and is built with a Bluetooth chip and beacon in the handle. When paired with an app the umbrella will send a warning if it has been left behind

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ մեզ մոտ երկու շաբաթ շարունակ անձրև էր տեղում: Ընկերս ինձ հաղորդագրություն ուղարկեց հետևյալ բովանդակությամբ. «Մենք պետք է անձրևանոցների  արտադրությամբ զբաղվող ընկերություն հիմնենք»: Ի պատասխան ես գրեցի. «Մենք պետք է նաև չիպ դնենք անձրևանոցների վրա, որպեսզի անհնար լինի դրանք կորցնել»: Այսպես մենք հիմնեցինք բարձրորակ անձրևանոցներ արտադրող գործարան: Մենք ցանկանում էինք ստեղծել լավագույն անձրևանոցը: Մենք ցանկանում էինք այնպիսի արտադրանք ստեղծել, որը երկար կծառայեր գնորդներին:  

Elsewhere the umbrellas frame is made from polyurethane and it has an extra joint that allows it to bend rather than break if it gets pulled inside out by strong winds. During tests, Kisha was able to withstand winds of up 120mph (193km/h)

Ընկերների համագործակցության արդյունքում ստեղծվեց «Kisha»-ն, որը դիմանում է մինչև 193կմ/ժ ուժգնությամբ քամուն: Հատուկ մեխանիզմի շնորհիվ ուժեք քամու ժամանակ անձրևանոցի մետաղական մասը ճկվում է, ապա ինքն իրեն շտկվում, մինչդեռ անձրևանոցների մեծ մասը ճկվելուց հետո կոտրվում են: Լապտերի մարտկոցը 3-6 ամիս է բավականացնում, իսկ նստելուց հետո կարող է հեշտությամբ փոխարինվել այլ մարտկոցով: Այս սմարթ անձրևանոցը 3 տարվա երաշխիք ունի: Այնպես որ անձրևոտ օրերն այլևս չեն կարող վախեցնել Ձեզ, եթե իհարկե պատրաստ եք 72 դոլար վճարել այս գերժամանակակից աքսեսուարի դիմաց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել