Այս տարի պարտատոմսերից ստացված գումարներն ուղղվելու են ֆինանսական ռիսկերի թուլացմանը: Հերթական թողարկմամբ ՀՀ-ն տեղաբաշխել է 500 մլն դոլարի պարտատոմսեր, որոնց 41%-ն ուղղվելու է նախորդ տեղաբաշխման արդյունքում ձևավորված պարտքի մարմանը, և սույն գումարը կազմելու է շուրջ 200 միլիոն դոլար, որի շնորհիվ էլ 5,5 տարի հետո առաջին թողարկման պարտատոմսերի հետգնման միանվագ մարումը կկազմի ոչ թե 700 միլիոն, այլ 500 մլն դոլար։

Ինչպես նաև նախատեսվում է թողարկումից ստացված գումարից 40 մլրդ դրամը հատկացնել պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, իսկ մնացած գումարը, որը կազմում է ավելի քան 95 մլրդ դրամը, կհամալրի կայունացման ֆոնդը։

ՀՀ-ի ֆինանսական շուկայի համար եվրոպարտատոմսերի թողարկումը որպես այդպիսին նոր երևույթ է, բայց և այնպես այն արդեն իսկ կարողացել է ֆինանսական միջոցների բացը լրացնելու ճանապարհին կարևոր գործոն լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել