Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ անձնակազմի մի խումբ անդամներ պատժի են ենթարկվել, իսկ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նախօրեին հայտնել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Հարկ է նկատել, որ ռուսական զինվորական ղեկավարության կողմից ձեռնարկված այս կադրային քաղաքականությունը թերևս միակ ադեկվատ գործողությունն էր, որը տեղի ունեցավ Գյումրու ոճրագործության շրջանակներում, քանի որ ցանկացած առիթ օգտագործվում էր շրջանցելու ռազմաբազայի ներսում տիրող բարձիթողությունները:

Ընդ որում` եթե անդրադառնանք Պերմյակովի կողմից բազան լքելու դեպքերի մանրամասնություններին, ակնհայտ է դառնում, որ կարգապահության հետ կապված ամենամեծ պատասխանատուն հենց ռազմակայանի հրամանատարն է, և հենց նա պետք է լիներ թիվ մեկ պատասխանատվության ենթարկվողը:
ՌԴ զինված ուժերի այս քայլից պարզորոշվում է մի բան` եթե Ռուզինսկուն պաշտոնանկ են արել, նշանակում է նաև, որ նա է ավարտվել ներքին ծառայողական քննությունը, և պատասխանատվության հիմնական բաժինը դրվել է հրամանատարի վրա:
Ի դեպ, ռազմաբազայի հրամանատարն այն եզակի ռուս զինվորականներից էր, ով ռուսական ՌԴ բանակի պաշտոնաթերթ համարվող «Կրասնայա զվեզդա» թերթի հետ հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում ռուսական զինուժը` համապատասխան համաձայնագրի հիման վրա, կներգրավվի ռազմական գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել