Ռումբի առկայության հավանականության պատճառով ընդհատվել է Ստամբուլ-Տոկիո չվերթըSlaq.am-ը գրում է.

Ինքնաթիռում ռումբի առկայության հավանականության պատճառով ընդհատվել է թուրքական ավիաուղիների Ստամբուլ-Տոկիո չվերթը:

Թուրքական Haber3 լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական ավիաուղիների Boeing 777-300 ինքնաթիռը, 321 ուղևորներով, Ստամբուլից Տոկյո է ուղևորվելիս եղել:

Սև ծովի վրայով թռչելիս ուևորներից մեկը ինքնաթիռի զուգարանի դռան վրա “C4 Kargo” նշանն է նկատել, որը կարող էր նշանակել, որ ինքնաթիռի բեռներում պայթուցիկ սարք կա:

Ինքնաթիռի կապիտանը օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել:

Փորձագետները ստուգել են ուղևորների ուղեբեռները, ինչպես նաև ինքնաթիռի բեռները, սակայն ռումբի առկայության ոչ մի ապայույց չեն հայտնաբերել:

Երեկոյան ինքնաթիռը կրկին Տոկիո կթռչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել