Ֆուտբոլին էդքան չեմ հետևում, բայց նկատել եմ, խաղի վերջի րոպեներին խայտառակ պարտության ենթարկվելու ձեռագիրը նորություն չի: Հայաստանի ֆուտբոլի հավաքականին երևի Գինեսի ռեկորդների մեջ պետք ա մտցնել խաղերի վերջի րոպեներին պարտվելու գծով: Հավաքականի մարզչին են շատերը մեղադրում պարտության համար, բայց Շալանդը մեղավոր չի: Ըստ երևույթին, գոյություն ունի հոգեբանական մարտավարություն, որի օգնությամբ ցանկացած թույլ թիմ կարող ա պարտության մատնի Հայաստանի հավաքականին: Հնարավոր ա՝ դա կապված ա հայ ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունների հետ, դրա համար ֆուտբոլային մարզումներից բացի՝ հավաքականի հետ հոգեբանական մարզումներ ա պետք անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել