Ջերմուկում բուք էSlaq.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:

Ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր և Սպիտակ քաղաքներում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել