Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում կմեկնարկեց «Եվրո-2016»-ի ընտրական փուլի I խմբի 4-րդ՝ երկար սպասված Ալբանիա-Հայաստան հանդիպումը:

Հանդիպման  առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էր Հայաստանի հավաքականը: Հենրիխ Մխիթարյանը  չորրորդ րոպեին հրաշալի անցումից հետո փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանի ուղղությամբ, սակայն դարպասը գրավեց Մերգիմ Մավրայը: Սակայն հանդիպման 71-րդ րոպեին նույն Մավրայը հավասարեցրեց հաշիվը: 82-րդ րոպեին ձախ եզրից կատարած բարձրից փոխանցումից հետո Գաշին մոտ տարածությունից գլխի հարվածով գրավեց դարպասը: Ալբանացիներն առաջ անցան հաշվի մեջ՝ 2։1։

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա–Հայաստան հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով. Ալբանիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ:

Հայաստանի հավաքականը երրորդ պարտությունն է կրել ընթացիկ շրջափուլում և անչափ բարդացրել եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը:

հ.գ.  Հայաստանին հատկացված տրիբունայում ՖԱՖ-ը նման պաստառ է փակցրել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել