Tert.am-ը գրում է.

Այսօր, Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ալբանիայի ընտրանուն: Armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը Տիրանայից հայտնում է, որ գիշերը 02:00-ի սահմաններում պատահար է գրանցվել «Շերատոն Տիրանա» (լուսանկարում) հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Հայաստանի հավաքականը: 

Ալբանացի մի խումբ ֆանատներ ժամանել է հյուրանոցի մոտ եւ փորձել են աղմուկ բարձրացնել հրանյութերի միջոցով, սակայն ոստիկանների արագ արձագանքից հետո միջադեպը կանխվել է: Նկատելով, որ ոստիկանները հեռացել են, քիչ անց հյուրանոցին են մոտեցել մոտ երկու տասնյակ ֆանատներ եւ սկսել տարբեր արհայտություններ վանկարկել՝ փորձելով քնից հանել հայ ֆուտբոլիստներին: 

Ոստիկանների հերթական այցից հետո ֆանատները հեռացել են «Շերատոնի» հարակից տարածքից: 

Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել