Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանը հայտարարել է, թե ով մկրտված չէ հայկական եկեղեցում՝ հայ չէ։ Իսկ մկրտվելու ցանկություն հայտնած հայերը պետք է վճարեն 1865 դոլարին համարժեք թուրքական լիրա:
Փաստորեն, ըստ Աթեշյանի, մինչև քրիստոնեության ընդունումը մեր պապերը հայ չեն եղել, իսկ Համշենի հայությունը որ կոտորածներից փրկվելու համար ստիպված հավատափոխ է եղել, նույնպես հայ չէ:
Կարծում եմ՝ թուրքական իշխանությունների քաղաքականությունն ակտիվորեն պաշտպանող այս հոգևորականը պետք է կարգալույծ լինի և անդամագրվի Էրդողանի կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել