Միջազգային պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը նույնպես անցավ հաջողությամբ: Հաշվի առնելով Հայաստանի մուտքը ԵՏՄ՝ առկա էին կասկածներ, որ այդ ամենը կարող է անվստահություն առաջացնել միջազգային շուկաներում, սակայն արդյունքը ցույց տվեց, որ դրանք միայն կասկածներ էին:

Թե առաջին և թե երկրորդ տեղաբաշխման հաջողությունը վկայում է այն մասին, որ միջազգային ներդրողները Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը և ընդհանրապես մեր տնտեսության հուսալիությանը հավատում են: Բուն տեղաբաշխումից հետո մարտի 19-ին իրականացվեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը 500 մլն դոլար ծավալով, և տեղաբաշխումից մուտքը կազմեց 487,8 մլն դոլար:

Իրականացվեց նաև 2020 թվականին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով հետգնումը` գրեթե 200 մլն դոլարի չափով, որի դիմաց վճարվեց 205, մլն դոլար: Դա նշանակում է, որ նախորդ թողարկումից հետո անհրաժեշտ էր լինելու 2020 թ.-ին մարել 700 մլն դոլար, բայց դրա 200 մլն դոլարն արդեն մարվեց այս թողարկումից ստացված գումարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել