Կյանքը խեղդվում է առանց նպատակի... Դուք չգիտեք, թե ինչպես է ամեն ինչ սկսվել և ինչպես կավարտվի: Բայց չիմանալով բոլոր գլխավորի մասին՝ Դուք պետք է խաղաք… Հետաքրքիր է, չէ՞, երբ այս օրերին տեսնում ես այս կամ այն ճամբարից մեկին, ով իր կուսակցության, այսպես ասած, պատիվը բարձր պահելու համար թպրտում է հակառակորդ ճամբարում թպրտացողի վրա, ու թվում է, ոչ թե քաղաքականություն են խաղում, այլ իրար են ուտում... Հետաքրքիր է, երբ դու հեռվում կանգնած տեսնում ես, թե ինչպես են իրար ուտում նրանք, ովքեր մի ժամանակ նույն ճամբարից են եղել կամ հակառակը, և հիմա պահն է հասունացել ուտելու, մեջտեղում ինչ կմնա՝ կմնա... Արջի քոթոթները, որ մեծանում են պապու... Մի դարձեք սրա-նրա վկա, դուք հո աղանդավոր չեք... Մի քիչ սթափ, սթափ մտածեք... Թեև ում եմ ասում, սրա-նրա վկաներն աղանդավորներից էլ վատն են... Եթե մեկը թքում է, ապա մյուսները, ծնկի իջած, թքելով մյուսների բերանները, փչացած հեռախոս են խաղում... Ահա և քաղաքական դաշտի տիրույթում ապահով վկաների մարտավարությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել