«Քարֆուր»-ը չի արդարացնում սպասելիքներըSlaq.am-ը գրում է.

«Քարֆուրից» ոչ միայն սպասելիքները չեն արդարացել, այլև որոշակի հիասթափություն կա: Ով մեկ անգամ գոնե մտել է «Քարֆուր», ապա զգացել է այդ հիասթափությունը»,- երեկ «Ժամանակ»-ին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: 

«Քարֆուրն» այսօր զիջում է անգամ իր սպասարկման որակով՝ սկսած սայլակներից, վերջացրած աշխատակիցների մոտեցումով: 

«Քարֆուրից» սպասելիքները չեն արդարացել նաև այն իմաստով, որ խանութում վաճառվող ապրանքի 90 տոկոսը տեղական է: Այսինքն՝ նոր ապրանքներ և նոր շուկաներ Հայաստան այդպես էլ չեկան», -ասել է Բաբկեն Պիպոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել