Եթե երկրի հիմնական արտադրողներն ու արտահանողները ՀՀԿ-ականներ չլինեին, կարելի էր մտածել, որ թեկուզ բնակչության աղքատացման հաշվին տեղական արտադրողին էս ճգնաժամից պետք է փրկել, դրամի արհեստական արժևորման քաղաքականությունից հրաժարվել: Բայց զարմանալին էն ա, որ ներմուծողներն էլ են ՀՀԿ-ը մտել, արտադրողներն էլ: Վատ ա լինելու ձեր վիճակը, պարոնայք գործարարներ, շատ վատ: Քանի դեռ չեք սկսել ֆինանսավորել ընդդիմությանը՝ առանց քաղաքական ամբիցիաներ ունենալու, քանի դեռ կցված եք ՀՀԿ-ին, մոռացեք արտահանման, եկամուտների մասին: 
Բայց խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում: Տրանսֆերտներն էլ են կրճատվել, փողի մասսան ա պակասել, այնպես որ ձեր վիճակն էլ ա վատանալու, պարոնայք ներմուծողներ: Հեշտ, «անաշխատ» փողեր չեն գալու, ու ձեզ չի փրկելու նույնիսկ մեկ միլիարդ արտաքին պարտքը: Կամ արտադրողները, փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը կֆինանսավորեն ընդդիմությանը, կամ ՀՀԿ-ի հետ կցված մնալով՝ դեֆոլտի առաջ կկանգնեցնեն պետությունը, իրենց էլ՝ սնանկացման ու բիզնեսի փակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել