Ինչու՞ մեր լրագրությունը, որն անկախության առաջին տարիներին ձեւավորվեց, փոքրիշատե կայացավ, աչքի էր ընկնում իր համարձակությամբ ու սկզբունքայնությամբ, այսօր վերածվել է մեխանիկորեն ուրիշների ասածները վերաշարադրողի: Միգուցե այն պատճառով, որ այն ժամանակ Եվրոպաներից, դեսից-դենից այսքան չէին գալիս, մեզ անվերջ դասեր, սեմինարներ չէին տալիս՝ ինչը ոնց գրել, ոնց մատուցել նյութը եւ այլն: Միգուցե այն պատճառով, որ լրագրողին խորհելու, հավաքած նյութը մարսելու, վերլուծելու ժամանակ էր տրվում, ոչ թե նոթբուքով արագ ասուլիսը շարադրելու եւ հաշված վայրկյանների ընթացքում տպագրելու:Միգուցե այն պատճառով, որ ազատական արժեքների, բազմակարծության անվան ներքո լրագրողը ստիպված չէր մարդ-կուսակցությունների՝ օրումեջ հրավիրող ասուլիսներին մասնակցելու եւ նրանց տխմարությունները հրապարակելու: Միգուցե այն պատճառով, որ այն ժամանակ լրագրողի ջանքերով նաեւ մամուլի հերոս էր դառնում պատերազմում ոտքը կորցրած ազատամարտիկը, սեփական սկզբունքներին չդավաճանած եւ պետական կերակրատաշտին չկառչած Մտավորականը, ոչ թե հաստագլուխ օլիգարխն ու տեքստը հեգելով կարդացող, լրագրողի հարցերին պատասխանել չկարողացող կոմսոմոլ պատգամավորը, որը երկրի «բարգավաճումը» սեփական շքեղ մեքենայի մթնեցրած ապակիներով պատուհանից է 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել