«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, անդրադառնալով «վարչապետների ակումբ»-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներին, նշել է, որ «ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»:
Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, «վարչապետների ակումբի» շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնակիցները «քննարկել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր»:

Մեծ առումով «Վարչապետների ակումբը» երկրի տնտեսության առաջնահերթությունների ու զարգացման ճանապարհների քննարկման պոտենցյալ հարթակ է, ինչն իր մեջ նաև քաղաքական շատ հստակ նրբերանգներ է պարունակում: Այն է՝ միավորում է մարդկանց, ովքեր անկախ քաղաքական համոզմունքներից ու դիրքորոշումներից՝ միավորվում են՝ հանուն երկրի զարգացման:
Մյուս կողմից, կլինեն քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր վերոնշյալ գաղափարի իրացումը կտեսնեն պայքարի այլ հարթության մեջ. ճանապարհները շատ չեն, բայց կան:
Սակայն քաղաքական գործչի, այն էլ՝ դրա ղեկավարի խոսքն արժեքավոր է, եթե նա գնում է «զանգ կախելու» ճանապարհով կամ փորձում է դրան հասնել քաղաքական պայքարի մեկ այլ ճանապարհով: Իսկ ո՞րն է Արամ Սարգսյանի ճանապարհը՝ լրատվամիջոցներին տրվող հարցազրույցնե՞րը, թե՞ նախկինում ՀԱԿ-ի շրջանակներում կազմակերպվող հանրահավաքներում հնչող էմոցիոնալ ելույթները:
«Միշտ կողմնակից եմ եղել պետության և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումները հանդիպումների և քննարկումների միջոցով գտնելուն, այնուհանդերձ, վարչապետների ակումբի գաղափարը տեղին ու ժամանակին կհամարեի, եթե Հայաստանում խորհրդարանական կառավարում լիներ, եթե 200-300 տարվա պետականություն ունենայինք, եթե լինեին պատմության մեջ իրենց անունը գրած տասնյակ վարչապետներ՝ իրենց հաստատած ավանդույթներով, եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև գործեր պետականության գիտակցության գերակայությունը, եթե նրանք իրոք միմյանց ասելիք ունենային ու այդ ասելիքը կարևոր լիներ հանրության համար»,- նշել է Սարգսյանը՝ առանց հիշատակելու, թե ինչ ավանդույթներ են ձևավորվել իր վարչապետության օրոք:
Իսկ մեղավոր է՞ արդյոք այն սերունդը, որ անկախությունից հետո է ծնվել ու որևէ պատասխանատվություն չունի «պետականության ընդհատումների» հետ, մեղավոր է՞ ժողովուրդը, որ Արամ Սարգսյանն իր բաժին «զանգ չկախելու» պատասխանատվությունը գցում է մեր պապերի վրա, ովքեր չեն կարողացել մշտապես պահպանել պետականությունն ու այսօր Արամ Սարգսյանի հիշատակած 200-300 տարվա պետականությունը գոյություն չունի:

Իսկ ո՞րն է պետականության արամսարգսյանական մոտեցումը՝ թղթի վրա գրված 
կուսակցություն ունենա՞լը, թե քաղաքական թոշակառուների չգործող խմբակ պահելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել