Թռչնամսի արտադրական ոլորտը տարեցտարի զարգանում է: Երկու տարի առաջ Արմավիրում հիմնադրեցին թռչնաֆաբրիկա, որն արդեն իսկ այս տարի նախատեսում է արտադրական ծավալների ավելացում կատարել` հասցնելով այն 4 հազար տոննայի: Համեմատած նախորդ տարվա հետ՝ այն 30 տոկոսով ավելին է:

Արտադրական ծավալների ավելացման համար վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում՝ ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլևս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները դրամային առումով գնահատվում են 5-6 մլն դոլար:

Կառավարության ղեկավարը, ով այսօր այցելել էր թռչնաֆաբրիկա, կատարվող ներդրումների արդյունքներին ծանոթանալու նպատակով, հույս հայտնեց, որ խրախուսելով արտադրողներին՝ հնարավորություն կստեղծի ավելացնել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ժողովրդին ապահովվել տեղական արտադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել