1. Զարթնեք հաճույքով: Յուրաքանչյուր նոր օրը, որ մենք ապրում ենք, մի մեծ պարգև է: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Ինչպե՞ս եք Դուք զգում Ձեզ, երբ Ձեր ծննդյան օրը Ձեզ նվեր են անում: Վերաբերվեք յուրաքանչյուր օրվան հենց այդպես:
2. Շփվեք դրական մարդկանց հետ: Հաճույքով զարթնելը միայն սկիզբն է: Բայց որպեսզի երկար պահպանեք Ձեր այդ տրամադրությունը, ձգտեք օրվա ընթացքում շփվել մարդկանց հետ, որոնք Ձեզ սիրում են, որոնց կողքին դուք Ձեզ լավ եք զգում, որոնք Ձեզ ոգևորում են, և որոնցից Դուք կարող եք ինչ-որ բան սովորել:

3. Ինչ-որ բան արեք ուրիշների համար: Երբ մարդն օրվա ընթացքում օգնում է այլ մարդկանց, ինչ-որ փոքրիկ լավություններ է անում, լուծում է նրանց ինչ-որ խնդիրներ, դա ոչ միայն օգնում է դիմացինին իրեն լավ զգալ, այլ ստիպում է նաև քեզ լավ զգալ, քանի որ դու զգում ես, որ կարևոր բան արեցիր: Իսկ դա երջանկացնում է:
4. Մտածեք Ձեր ՄԵԾ նպատակի մասին: Չկա ավելի ոգևորող բան, քան մեծ նպատակի մասին մտածելը: Նպատակին հասնելը, իհարկե, շատ հաճելի է, բայց Դուք պետք է հաճույք ստանաք նաև մինչև նպատակ հասնելու ճանապարհից: Անընդհատ հիշեք, թե ինչ եք Դուք պատրաստվում անել, և ինչ կտա դա Ձեզ, երբ Դուք դրան հասնեք: Դա Ձեզ կոգևորի:
5. Գործեք: Փոքրիկ քայլեր, փոքրիկ քայլեր: Այդ քայլերն իրականում փոքրիկ չեն, երբ Դուք դրանք անընդհատ անում եք: Մարդը սիրում է արդյունքներ տեսնել: Երբ երկար ժամանակ արդյունքներ չեն լինում, դրանից է մարդը հիասթափվում և հուսահատվում: Եվ որպեսզի այդ հիասթափությունը չլինի, և Դուք Ձեզ երջանիկ զգաք, արեք այնպես, որ ամեն օր լինեն փոքրիկ արդյունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել