ՕԵԿ ներհոսք կա, դիմում են անդամագրվելու համարSlaq.am-ը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցություն ներհոսք կա. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Նա նկատեց, թե կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են ներկայացնում ոչ միայն ԲՀԿ-ն լքածները:

«Այս ընթացքում բազմաթիվ անձինք դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար, ունենք դիմումներ տարբեր կուսակցություններից, այո՛, այսօր կա ներհոսք ՕԵԿ, որոնց թվում կան կուսակցականներ, կան նաև անկուսակցականներ»,- ասաց նա:

Իսկ ԲՀԿ-ն լքածներին ՕԵԿ ներքաշելու խնդիր, ըստ Շահգելդյանի, ՕԵԿ-ը չունի: «Մենք այդպիսի խնդիր չունենք, այդպիսի խնդիր չենք դրել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել