Չնայած ես բացարձակ չեմ հավատում, որ ինչ-որ դրական տեղաշարժ գրանցվելու է, բայց որ գտնվել է նա, ով աջուձախ չախում ու նսեմացնում է իշխանության անգրագետ ու բռի հատվածին, փաստ է: Հաճախորդ է, թե՝ ոչ, սարքած է, թե՝ ոչ` այլ հարթության խնդիր է: Նրա գործունեությունից լուծվում է երկու հարց. 1. Ժողովրդի սիրտը հովանում է նրա յուրաքանչյուր ելույթից հետո 2. Նույն ճամբարի դեգեներատներին ցույց է տրվում նրանց իրական տեղը և հենց նրանց ղեկավարի վերաբերմունքը նրանց իսկ նկատմամբ: Գործում է մեխի և նալի, յեղի ու դաղի դասական գործելաոճը: Դա արվում է ոչ միայն ԱԺ-ում, այլ նաև նրա պատերից դուրս` հարկային չիստկաների միջոցով: 
Անպատժելիության մթնոլորտը կամաց-կամաց վերանում է հատկապես հաբռգած, գառլախված ու անգրագետ ֆեոդալ հետամնացների համար: Կամակատարները, որոնք ներքին հրամանի դեպքում թոկից փախածների նման կարող են բզկտել յուրաքանչյուր «սայթաքողի», հիմա, բերանները ջուր առած, լսում են, թե ինչպես են արդարացի ստորացնում իրենց կուսակից գործընկերներին: Այո, պայքարի նոր փուլ է սկսվել, երբ յուրայինների մեջ է ձևավորվում անհանդուրժողականության մթնոլորտ: 
Չգիտեմ, թե ինչ օգուտ կունենա այս ամենից հասարակ ժողովուրդը, բայց փաստն այն է, որ ամեն օր դեգեներատներից մեկն ընկնում է գռդաբի տակ: Չեմ կարծում, որ միանգամից բոլորը կարժանանան նույն ճակատագրին, բայց որ պրոցեսը սկսել է` դա փաստ է: Սպասենք, տեսնենք, թե կոճակը սեղմելուց հետո ԵրիտԵրիտները հիմա ում մականունը ֆերարիի բացած արագությամբ կբարձրաձայնեն: Այս անգամ այդ մեկը կամ մի քանիսը հաստատ բացահայտ յուրայիններից կլինեն, քանի որ այլևս ոչ յուրայինները վնասազերծված են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել