Երկու օր առաջ Փարիզի Քարֆուրում էի. դե էստեղինի բացվելուց հետո մտածում էի՝ երևի Փարիզում էլ են գներն էդքան թանկացել, որ էդ գներն են մեզ մոտ: Պարզվեց՝ Փարիզի Քարֆուրը նույն էժան ու տրամաբանական գներով ապրում է, դեռ մի բան էլ լիքը իրերի վրա մոտ 70 տոկոս զեղչ: Չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ է բիզնես սկսել այստեղ Քարֆուրը, ու էդ ինչ առավելության համար պիտի մարդ գնա, հասնի Արշակունյաց, թե մեքենայով, թե տրանսպորտով գնալու ու հետ գալու համար հարմար չի: Էն, ինչ ունեն, մյուս խանութներում կարելի է էժան առնել: Ու ասեմ, ժողովուրդ ջան, որ հենց Քարֆուրի արտադրանքը հեչ էլ որակով չի համարվում էնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել