Բաց նամակ պետական այրերին ու բոլոր բոլորին. հուզիչ էր լսել իր առողջությունը հանուն հայրենիքի կորցրած նախկին զինվոր Գևորգի պատմությունը: Նման տղաներն են այն օրինակը, որին պիտի հետևեն ապագա զինվորները, ու նման տղաների հանդեպ պետական ուշադրությունն է այն երաշխիքը, ինչը պիտի ապագա զինվորների ընտանիքներին ցուցանի, որ իրենք իրենց զավակներին հանձնում են վստահելի ձեռքերի: 
Քանի որ ՊՆ-ն մեկ անգամ հոգացել է այս տղայի բուժման ծախսերը, ու դա էլ, ինչպես նշում են, իրենց իրավասություններից դուրս հարց է, ապա դիմում եմ մեր պետական այրերին՝ ո՞ւմ իրավասության ներքո է հոգալ այս տղայի առողջության վերականգնման ծախսերը... Ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել: 
Ու վերջում, սիրելի ժողովուրդ, բոլորս մեր կարողացածի չափով օգնենք այս ու առողջությունը կորցրած մյուս զինվորների ընտանիքներին, քանի որ նրանք նաև մեզ պաշտպանելու համար են այսօր գամված անկողնուն:

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել