Այս չիպսի փաթեթի վրա գրված էր, որ այն պարունակում է 100 տոկոսանոց բրիտանական կարտոֆիլ։ Երբ Ռիչարդ Բութմենը բացեց չիպսի տուփը, անմիջապես պարզ դարձավ, որ այս գրառումը 100 տոկոսանոց ճշմարտություն էր։ Բանն այն է, որ փաթեթի մեջ ոչ թե բրիտանական բարձրորակ կարտոֆիլից պատրաստված չիպս էր, այլ չիպսի հիմնական բաղադրատարրը՝ հում կարտոֆիլը։

Response: Bemused by what had happened, he posted an image of the crisp packet on Twitter for the attention of Aldi - who apologised and offered a refund if he returned it with a receipt Բութմենն առանձանապես չէր նեղվել, որ չիպս ուտելու իր փափագն այդպես էլ անկատար մնաց։ Նա ու նրա ընկերները դժվար թե այդքան լիաթոք ծիծաղեին, եթե տուփի մեջ չիպս լիներ։ Նա լուսանկարեց մեկ կարտոֆիլով լի փաթեթը ու լուսանկարը տեղադրեց սոցցանցում։ Լուսանկարն այնքան մեծ տարածում գտավ ինտերնետում, որ բրիտանական կայքերից մեկը՝ BT.com-ը, որոշեց հարցազրույց անցկացնել Բութմենի հետ։

Unusual: Richard Bootman, 25, opened a packet of Snackrite steak and onion crisps (right) from Aldi for a snack, before find a whole potato inside - and no crisps. A normal bag of the crisps is also pictured (left)

Հարցազրույցի ընթացքում նա նշել է.

Ես վերցրի չիփսի փաթեթն ու չմտածեցի, թե այնտեղ որևէ արտառոց բան կարող է լինել։ Ես շտապում էի ու առանձնապես շատ ժամանակ չհատկացրի չիպս ընտրելուն։ Երբ ես գրասենյակում բացեցի չիփսի փաթեթը, ու մենք տեսանք դրա պարունակությունը, մենք պարզապես չէինք կարողանում հավատալ մեր աչքերին։ Աշխատավայրում բոլորը մի կուշտ ծիծաղեցին։ Հավանաբար ես նորից կգնեմ այս չիպսերից։ Պարզապես մյուս անգամ մի լավ կշոշափեմ փաթեթը։

The architectural designer from Mildenhall, Suffolk, left colleagues at his office in Bury St Edmunds in fits of laughter The actual contents of the 25g bag from a store in Brandon eventually became clear

Սոցցանցում բարձրացած աղմուկից հետո «Aldi» ընկերությունը, որը հանդիասնում է այս չիպսի արտադրողը, հրապարակայնորեն ներողություն է խնդրել պրն. Բութմենից պատճառված վնասի համար։ Ընկերության աշխատակիցները նաև առաջարկել են փոխհատուցել ծախսը, եթե Բութմենը պահպանել է դրամարկղային կտրոնը։

Richard Bootman The potato inside the crisps packet

Բութմենի՝ չիպսի մասին արված հրապարակմամբ կիսվել են Թայվանի, Ռուսաստանի ու անգամ Հնդկաստանի բնակիչները։ Այս վայրերում հազիվ թե որևէ մեկը լսած լիներ չիպսերի արտադրությամբ զբաղվող այս ընկերության մասին, այնպես որ Բութմենի հրապարակումից հետո ընկերությունն ինչ-որ իմաստով աշխարհահռչակ դարձավ, միայն թե ոչ դրական իմաստով։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել