She admits that applying mascara is very tricky, but, she says, once you know how long the wand is, you know where to put your hand

Կանանց մեծ մասը դիմահարդարվում է հայելու առաջ՝ լավ լուսավորված վայրում։ Մինչդեռ Քրիստին Հան հայելու կարիք չունի։ Նա այսպես թե այնպես չի կարող տեսնել ո՛չ իր դիմահարդարումը, ոչ էլ անգամ արևի լույսը։ Այս աղջիկը 2007 թ.-ին զրկվեց տեսողությունից։ Այնուամենայնիվ, կուրանալուց հետո էլ նա չդադարեց շպարվել։

She finally applies lipliner and lipstick, which she says she does by feel

Տեխասի այս երիտասարդ բնակչուհին գրող է, խոհարար և բլոգեր։ Վերջերս նա հրապարակել է դիմահարդարման վիդեոուղեցույց, որում ցույց է տալիս, թե ինչպես է ինքը շպարվում առանց որևէ մեկի օգնության։ 35-ամյա  Քրիստինը «YouTube» կայքում «Blind Life of Christine Ha» (Քրիստին Հայի կույր կյանքը) խորագրով տեսանյութերի շարք ունի։ Նա «MasterChef» մրցույթի առաջին կույր մասնակիցն էր, ու հենց նա էլ հաղթող ճանաչվեց 2012 թ.-ին տեղի ունեցած այս մրցույթում։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեց դիմահարդարման ոլորտում ունեցած նրա ձիրքը։

Christine Hà, who lost her sight in 2007, has released an inspiring video tutorial showing how she applies her make-up without a mirror 

Վերհիշելով այդ օրերը՝ Քրիստինն ասել է.

Ես հիշում եմ՝ «MasterChef» մրցույթի նկարահանումների ժամանակ մենք ինքներս պետք է դիմահարդարվեինք ու վարսահարդարվեինք։ Ես նստում էի ու ինքնուրույն դիմահարդարվում, իսկ ընկերներիցս շատերը հիացմունքով նայում էին ինձ, քանի որ ես այլոց պես հայելի չէի օգտագործում։

While she waits for her mascara to dry, she puts on her blush across the apple of her cheeks

Քրիստինը տառապում է տեսողության նեյրոմիելիտ հիվանդությամբ, սակայն նա չի ընկրկում հիվանդության առաջ ու շարունակում է ակտիվ կենսակերպ վարել՝ չմոռանալով հետևել իր արտաքին տեսքին։ Այս աղջիկն իր օրինակով փորձում է ոգեշնչել մյուս կույրերին ու հասարակությանն ուղարկում է այն ուղերձը, որ կույր մարդիկ ևս հասարակության լիարժեք անդամ են, ովքեր ոչ թե խղճահարության, այլ պարզապես մարդկային ջերմության կարիք ունեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել