Հարգելի պարոն նախագահ, Հանարապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը , որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն: 


Կանխավ շնորհակալ եմ ՀՀ քաղաքացի` Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել