Ժիրայր Սեֆիլյանի կոչերը քաղաքական առումով միգուցե գայթակղիչ են, միգուցե շատերի դուրը գալիս են, ինչպես նախկինում ՀՀ-ում գործած բոլոր ձախողակ ընդդիմադիրների կոչերը։
Բայց իրականում այն, ինչ կարող է տեղի ունենալ վերջին կոչի արդյունքում, մեղմ ասած, չի խոսում ազատամարտիկի ազնվության մասին։
Մասնավոր բանկերին պարտքերը չվճարելը, միանշանակ, կարող է բացասաբար ազդել ՀՀ բանկային համակարգի վրա, բայց ամենաառաջինն այն բացասաբար է ազդելու այն քաղաքացիների վրա, ովքեր լուրջ խնդիրների առաջ են կանգնելու և վերջնարդյունքում հայհոյելու են հենց Ժիրայր Սեֆիլյանին։
Հ.Գ. Ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ ռոմանտիզմն անխուսափելիորեն հանգեցնում է պոպուլիզմի, իսկ վերջնարդյունքում զրոյանում է տվյալ քաղաքական գործչի հանդեպ վստահությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.aghabekyan/posts/397610917076434?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել