Հայաստանում գրանցված է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերան, ովքեր ստանում են պատվովճար: Նախկինում պատվովճարը կազմում էր 25 000 դրամ: 
Կառավարությունը առաջարկել էր բարձրացնել մինչև 40 000 հազար դրամ, սակայն վարչապետի որոշմամբ այն կրկնապատկվեց` կազմելով 50 հազար դրամ:

Այսքանով, սակայն, կառավարությունը չի սահմանափակվի: Մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ արդեն իսկ դիտարկում են մոտ ապագայում էլ ավելի բարձրացնել այն` դարձնելով 100 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել