5 Դերավար ամրոց, Պակիստան: Դերավարի ամրոցը բաղկացած է վեր խոյացող 40 աշտարակներից, որոնք անապատում քառակուսի են կազմում։ Ամրոցի պատերի երկարությունը 1500մ է կազմում, իսկ բարձրությունը հասնում է 30մ-ի։ Քոլիստանի անապատում գտնվող այս հրաշագեղ կառույցի մասին քչերը գիտեն աշխարհում, և նույնիսկ պակիստանցիներից քչերն են, որ տեղյակ են այս յուրահատուկ կառույցի մասին։
Զբոսաշրջիկներն այստեղ հասնելու համար պետք է մեքենայով զբոսավար վարձեն Բահավալպուրից այստեղ Քոլիստանի անապատով մեկ օրվա ճանապարհ անցնելու համար, որտեղ անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն ստանալ ամիրից կամ տեղի առաջնորդից՝ ներս մտնել կարողանալու համար։
4 Չանդ Բաորի, Հնդկաստան: Հնդկաստանի ամենայուրօրինակ տեսարժան վայրերից է Ռաջաստանի Չանդ Բաորին՝ 13 հարկի չափով խորություն ունեցող աստիճանավոր պատը, որի ներքևում՝ 30 մետր խորության վրա, կարելի է զմրուխտյա կանաչ ջրով ավազան տեսնել։
Ընդհանուր առմամբ պատը 3500 սանդուղքներ ունի։ Այն կառուցվել է Նիկուբա դինաստիայի Չանդա արքայի կողմից 800-900թթ-ին։
3 Հնդկաստանի մեծ պատ: Մենք բոլորս էլ լսել են Չինաստանի մեծ պատի մասին, սակայն քչերը գիտեն, որ Հնդկաստանը նույնպես ունի իր Մեծ պատը, որը երկար ժամանակ ստվերի տակ էր մնում իր արևելյան հարևանի կողմից։ Հնդկաստանի Մեծ պատը, որն այլ կերպ հայտնի է որպես Կումբհալգար, երկրորդ ամենաերկար պատն է աշխարհում Չինական Մեծ պատից հետո։ Ռաջաստանում գտնվող Պատի հաստությունը որոշ հատվածներում մինչև 4-5 մետրի է հասնում, իսկ դրա երկարությունը հասնում է մինչև 36 կմ-ի, և այն ունի յոթ դարպասներ։
Պատը կառուցվել է 1443թ-ին տեղացի Ռանա Կումբհա արքայի կողմից՝ իր ամրոցը պաշտպանելու համար։
Լեգենդի համաձայն՝ պատի կառուցապատումն ավարտին հասցնելու մի քանի ապարդյուն փորձերից հետո թագավորը խորհրդակցել է իր հոգևոր խորհրդատուի հետ, ով նրան հորդորել է զոհաբերություն անել։ Մի կամավոր իր կյանքն է առաջարկել այնպես, որ մյուսները կարողանան պաշտպանված լինել։ Այսօր հիմնական դարպասն այն վայրում է, որտեղ իրականացվել է զոհաբերությունը, իսկ զոհաբերվածի կտրված գլխի վայրում տաճար է կառուցվել։
19-րդ դարում պատը մեծացվել է, և այսօր այն ավելի քան 360 տաճարներ է պաշտպանում, որոնք կառուցվել են պատի մեջ, սակայն այն աշխարհում շատերի համար անհայտ գանձ է մնում։
2 Ստարիյ Մոստ, Բոսնիա և Հերցոգովինա: Յուրաքանչյուր ճարտարապետական գլուխգործոց իր պատմությունն ունի։ Բոսնիա և Հերցոգովինայի Ստարիյ Մոստը կամ Հին կամուրջը, որն այսպես է անվանվում տեղացիների կողմից, կրկնակի պատմություն ունի։ Այն կառուցվել է 456 քարերով 1566թ-ին օսմանյան Թուրքիայի ճարտարապետ Միմար Հաջրուդինի կողմից, ու այն քաղաքի սիրտն էր 427 տարի շարունակ։ Կամուրջը գտնվում է Մոստար քաղաքում՝ Ներետվա գետի վրա։ Դրա լայնությունը հասնում է 4 մ-ի, երկարությունը՝ 30մ-ի, իսկ բարձրությունը՝ 24 մետրի։ Սա երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից է ու իսլամական ճարտարապետության ամենավառ օրինակներից մեկը Բալկաններում։
1990-ականներին կամուրջը քանդվել է Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական ու խորվաթական ռազմական ուժերի կողմից։ Կամուրջն այնուհետև վերակառուցվել է պատերազմից հետո։ 10 տարի պահանջվեց կամուրջը վերակառուցելու համար, և 2004թ-ի հուլիսին «հին կամուրջը» նորից բացվեց։
Չնայած կամուրջը փոխվել է իր վերակառուցումից ի վեր, սակայն դեռևս պահպանվել է քաջությունն ու հմտությունները ցուցադրելու համար կամրջից Ներետվայի սառը ջուրը նետվելու սովորությունը։
1 Շեյխ Լոտֆոլահի մզկիթը, Իրան: Շեյխ Լոտֆոլահի մզկիթը գտնվում է Իսֆահանի Նաղշի Ջահան հրապարակում։ Այն կառուցվել է 1603-1619թթ-ին Շահ Աբաս առաջինի օրոք և անվանվել է արքայի աներոջ անունով։
Մզկիթն անսովոր է նրանով, որ այն չունի մինարեթներ ու բակ, թերևս այն պատճառով, որ այն երբեք նախատեսված չի եղել հանրային օգտագործման համար, այլ ծառայել է որպես պաշտամունքի վայր շահի հարեմի կանանց համար։
Մզկիթի սրահն իրենց ներկայացնում է բացառիկ նախշերով զարդարված երկար պտտվող ստորգետյա միջանցք։ Հախճասալիկներն օրվա ընթացքում բնական լույսի ու ստվերների խաղից փոխում են իրենց գույները կրեմագույնից մինչև վարդագույն։