Այսքան ժամանակ չեմ արտահայտվել այն թեմայով, որովհետև շատ բարձր եմ գնահատում Շուշիի առանձակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի` որպես ազատամարտիկ Արցախյան Գոյամարտում ունեցած վաստակը: Սակայն սա արդեն, կարծում եմ, վերջն է: Սեֆիլյանը կոչ է արել քաղաքացիներին չկատարել բանկերից և վարկային կազմակերպություներից վերցված վարկերի մարումները: Ի՞նչ է սա, եթե ոչ անարխիզմի կոչ: Սա իմ, խորին կարծիքով, շուրջ 600 տարի անկախ պետականություն չունեցած և անասելի մաքառումների միջոցով պետության կրկին ձեռք բերած ժողովրդի համար անընդունելի է: Եթե նպատակ ունեք «պայքարել» իշխանությունների դեմ, պայքարեք, բայց մի փորձեք կազմաքանդել պետությունը: Վերջապես պետք է գիտակցել որ պետությունը և իշխանությունը տարբեր բաներ են: Որոշել էի չարտահայտվել «Հարյուրամյակը առանց ռեժիմի» նախաձեռնության մասին, սակայն, ինչպես երևում է, պահը դրանել է հասել: Չեմ ուզում հավատալ, որ այս մակարդակի ազգային գործիչը, ով շարունակաբար «մսխում» է իր ավանդը, կարող է չգիտակցել, որ համազգային հարցի շահարկումը ներքաղաքական գործընթացներում անընդունելի է:

PS. Չի կարելի: Չի կարելի վտանգի տակ դնել պետությունը, շահարկել համազգային հարցը: Որևէ նպատակ չունեմ ստանձնել դատավորի դերը, սակայն այն, ինչ կատարվում է, որևէ կերպ հասկանալ չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել