Tert.am-ը գրում է․

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են աշխարհում առաջին ողնաշարավոր կենդանին, որը ունակ է փոփոխել իր մաշկի տեքստուրան: Այս մասին հայտնում է «Լենտան»:

Այդ հետաքրքրական կենդանին եղունգի չափ գորտ է. նրա կաշին մի քանի րոպեում փշածածկ կաշվից վերածվում է հարթ տեքստուրայի: Էգերն ունեն  20-23 մմ երկարությունը, որձերը ավելի փոքր են:

Կենդանին հայտնաբերվել է Անդերի հարավային լանջերի արգելոցում` Էկվադորում: Pristimantis mutabilis անունը ստացած գորտը հայտնաբերել են Կիրնակ ամուսինները. գորտը նրանց ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2006-ին: Նրան հետազոտության համար կարողացել էին բռնել միայն 2009-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել