Tert.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ-ի ծրագրի հաշվետվությանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց, թե վերահսկվո՞ւմ է արդյոք առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացումը:

Նաիրա Զոհրաբյանը նաև փաստեց, որ տնտեսվարողներն անտեսում են օրենքի պահանջները, օրինակ այն, որ գնորդը իրավունք ունի որոշակի ժամկետում հետ վերադարձնել ապրանքը:

Արտակ Շաբոյանը նշեց, որ գնագոյացման խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, եթե այդտեղ կա մենաշնորհի հարց:

«Մնացած դեպքերում ազատ շուկայական պայմաններում, գիտեք, որ գներն առաջանում են առաջարկի և պահանջարկի պայմաններում, և տարբեր գործոններ են ազդում գնաճի վրա»,-ասաց նա:

Շաբոյանը նշեց, թե օրինակ՝ փոխարժեքի տատանումների պայմաններում գնագոյացումը այդքան մեծ չի եղել, որքան որ սպասելի էր:

Ինչ վերաբերում է տնտեսվարողների կողմից օրենքի անտեսմանը, ապա ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ հետևողական լինել, ուսումնասիրել, բացահայտել և ներկայացնել արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել