Tert.am-ը գրում է.

ՀՀԿ նախկին նախագահ, ՀՀ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Քաղաքային պանթեոն են այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ: Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին՝  հարգելով նրա հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել