Exclusive

Երգահան Ռիչարդ Մադլենյանը ժամանակին ներկայացել է նաև որպես դերասան, խաղացել սերիալներում։ Այժմ նա զբաղվում է միայն երաժշտական գործունեությամբ։ BlogNews.am-ի հետ զրույցում Ռիչարդն ասաց, որ որպես երգահան իր գործունեությունն առաջնային է և եկամտաբեր։ «Իմ գործունեությունը շատ լավ է բոլոր աստղերի հետ, և տա Աստված՝ միշտ էդպես լինի, սերիալներից, ինչքան հնարավոր է, հեռու մնամ»,- ասաց նա։

Խոսելով սերիալներում այլևս չնկարահանվելու պատճառների մասին՝ նա ասաց. «Մի օրում ես ծախսում եմ այնքան գումար, որքան սերիալում նկարահանվողները վաստակում են մի ամսում, դրա համար ես չեմ նկարահանվում։ Սերիալներում նկարահանվելը հիմա փողոցում վազող երեխեքի գործն է։ Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է. այնտեղ նաև շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց հիմնականում փողոցից բերած մարդիկ են, որոնց վարձատրում են 2 կոպեկ, նրանք էլ գալիս, շուտ նկարվում են, դառնում հայտնի, հետո էդքան շուտ էլ «մեռնում» են»։

Ըստ Ռիչարդի՝ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելն էլ իրեն առանձնապես չի հետաքրքրում, քանի որ ինքը դերասան չէ, երաժիշտ։ Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում են նորություններ, որոնք բացահայտել այժմ չի ցանկանում։

Ինչ վերաբերում է ժամանակին արված հրապարակումներին, որ Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը պետք է համագործակցեին, սակայն արդյունքի մասին չխոսվեց, նա ասաց որ Տաթևի գրած խոսքերի հիման վրա շատ գեղեցիկ մի երաժշտություն  եմ գրել։ «Շատ սիրուն երգ է, բայց քանի որ մեր շոու բիզնեսի կանոնները հիմա փոխված են, դա ոչ մեկին չի հետաքրքրում որպես ստեղծագործոիթյուն։ Գուցե ինչ-որ ժամանակ մեկին հետաքրքրի։ Լավ ստեղծագործություն է, երևի մի օր կգտնի իր տիրոջը»,- նշեց նա։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել