IMG_7329

- Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում,- Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում…
– Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ:
– Ես արդեն մեծ եմ, բայց կաթ եմ ուզում. կաթը մի՛ պահի, տուր՝ խմեմ… Ես մայրիկի ճուտիկն եմ…

Դավիթը, որ վատառողջ է, սիրով մնաց տանը. երկար քնել է: Մայր ու տղա լավ են զգում տանը՝ ամբողջ օրը միասին խաղան, գործ անեն, խոսեն… Իրիկունն Արմինեին ու Դավթին սիրատոչոր գտա. հիվանդությունից ոչ ոք չի բողոքում…
– Մենք իրար կարոտում ենք, հայրի՛կ, մենք սիրում ենք միասին օրն անցկացնել:
Դավիթը հազում է հատկապես գիշերը. բաց է քնում՝ անընդհատ չես ծածկի… Կմրսի, կարթնանա, ինչպես հիմա, կիջնի մահճակալից ու, թըփ-թըփ, անգիր ճամփով՝ մոր տաքուկ ծոցը…

Ժամը 5-ն է առտու: Ես երկար ու հիմնավոր քնել եմ՝ իրիկունը ժամը 10-ից հաշվեք. խորը քունն ապաքինման նշան է ու արդյունավետ միջոց: Այս հարցում բոլորը միակարծիք են, ինչպես շատ սովորական ջուր գործածելու հարցում.«Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելն ամենաօգտակար սովորույթն է»… Ջրի օգտակարության մասին այսպիսի նյութեր ավելի ու ավելի շատ են ինձ հանդիպում: Ինձ վրա ազդում են. ես ավելի ու ավելի շատ եմ սովորական ջուր գործածում, ինչպես հիմա՝ 3-րդ բաժակն առավոտ շուտ. այսպես չի եղել, սխա՞լ եմ ապրել… Վստահում եմ ջրին, ինչպես սովորական խնձորին սպիտակ: Ջրի և խնձորի նկատմամբ դրական վերաբերմունքը փոխանցվել է Դավթին, կամ Դավիթն այս առողջ հմտություններն ունի բնազդով, ի ծնե: Առանց սովորական ջրի և սպիտակ խնձորի դժվար է պատկերացնել Բլեյանների կենցաղը: Ահա, «Խնձորի օգտագործումն օգնում է մարսողությանը»… Կարդացիք:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել