Ոչխար ազերները մեզ էշի տեղ են դրել։
Ու շատ ճիշտ են անում։ Էրեկ մենք ինքներս վերցրինք ու թշնամու բեմադրած պրոպագանդան տարածեցինք հայկական մեդիադաշտում։ Մենք` մեր կոտրած ձեռքով, հարգելի լրագրող գործընկերներ։ Չգիտեմ՝ ձեզանից ով կհիշի, բայց, օրինակ, երկու տարի առաջ ոչ ոք ադրբեջանական կայքերի նյութերը Հայաստանում չէր արտատպում։ Սկի իրանց կայքերի անունները չէինք նշում։ Իսկ երեկ վերցրինք ու դրանց տխրահռչակ վիդեոն հիթ դարձրինք հայկական կայքերում։ Նենց որ, ազիկները հանգիստ կարող էին իրար շնորհավորել, մեդալներ բաժանել ու ուրախանալ մեզ նման ձևով օգտագործելու համար։
Իսկ հիմա, ոգևորվելով երեկվա բացառիկ հաջողությունով, շարունակում են կուտ տալ հայ լրատվամիջոցներին։ Հատուկ ուշ ժամի լուր են թողարկել, իբր Թալիշում բնակչության ու զինվորների միջև բախում է եղել։ Ազիկների հաշվարկը պարզ է` հավանաբար լրիվ համոզված են, որ մեր լրատվամիջոցներն այդ նյութն էլ կտարածեն։ Ու ճիշտ են անում, որ տենց են կարծում։ 
Շատ ենք սիրում պետական այս կամ այն գերատեսչությունից բողոքել։ Բայց մենք ի՞նչ արեցինք, լրագրողներ ջան։ Մենք գործիք չդառա՞նք ադրբեջանցիների ձեռքում։ Հասկացանք, որ բանակի տեղեկատվական համակարգում բացթողումներ կան, ժամանակին չեն տեղեկացնում մեզ սահմանում տիրող իրավիճակի մասին և այլն։ Բայց դա ի՞նչ կապ ունի մեր գործի հետ։ Ինֆո՞ է պետք, եկեք ավելի պահանջկոտ լինենք բանակի հանդեպ։ Ստիպենք, որ նորմալ աշխատեն։ Բայց ադրբեջանցիների պրոպագանդան տարածելը ո՞րս է։ Դրա համար էլ իրանց ոչխար հալով մեզ էշի տեղ են դնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել