սասունՆերկայիս Թուրքիայի Բաթմանի նահանգի (Սասուն) Բեշիրի շրջանի Բահչելի գյուղում տեղի բնակիչները վերանորոգել են հայկական գերեզմանները։ Այս մասին, Թուրքագիտական պորտալի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Բաթման» թերթը։ Բահչելի գյուղի բնակիչ Էշրեֆ Թարհանը, որը տարիներ շարունակ կողք կողքի ապրել է հայ հարևանների հետ, որպես հարգանքի տուրք մահացած հայ հարևանների հիշատակին՝ որոշել է հավաքել գյուղացիներին և վերանորոգել հայկական գերեզմանները։

«Մինչև 1965 թվականը գյուղը բազմաթիվ քրիստոնյա հայ բնակիչներ ուներ։ Մենք նրանց մինչև այսօր չենք մոռացել և ցանկանում ենք պահել այդ կապը։ Օրեր առաջ վերանորոգել ենք մեր հարևանի և, միևնույն ժամանակ, ընտանիքի բարեկամի՝ Խաչիկ Դեմիրճյանի գերեզմանը։ Ամեն տարի Դեմիրճյանները, Քյուրքչիյանները և այլ հայ ընտանիքներ գալիս են այստեղ և այցելում իրենց հայրերի, պապերի գերեզմանները։ Հին հիշողությունները հնարավոր չէ մոռանալ։ Մուսուլմանները, հայերը և եզդիներն այս հողերում ապրել են խաղաղության մեջ՝ որպես եղբայրներ։ Ափսոս, որ հայերը հեռացան գյուղից։ Թող որ պետությունը մի այնպիսի նախագիծ իրականացնի, որի արդյունքում նրանք կրկին կվերադառնան Բահչելի», – ասել է Թարհանը։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել