Ծանոթացեք, 5-ամյա Վաչագանն ու իրա հրաշք մամա Նարինեն, Նարինեի հետ ծանոթացել եմ ֆեյսբուքում, ու շատ ուրախ եմ, որ կան նման մամաներ, ովքեր պատրաստ են իրենց բալիկին Ալավերդիից ամեն անգամ բերել Երևան պրոցեդուրաների, իսկ շատերը նման ախտորոշում ունեցող բալիկներին թողնում են...
Վաչագանի մոտ ԴՑՊ է, ու նա երազում է ՔԱՅԼԵԼՈՒ մասին, մենք ամեն օր քայլում ենք, վազում ենք, իսկ ինքը երազում ա դրա մասին, իրա երազանքին հասնելու համար պետք է երկու վիրահատություն, որոնից մեկը Երևանում է արվելու, մյուսը Ռուսաստանի Տուլա քաղաքում։ Վիրահատության համար անհրաժեշտ է ընդամենը 1500 դոլար, հավատացեք, մեծ գումար չի, որ շատ ուզենք՝ կհավաքենք։ 
Խնդրում եմ, եթե գումար էլ չփոխանցեք, գոնե տարածեք տվյալներն ինտերնետում։ 
Եկեք Վաչագանին հնարավորություն տանք քայլելու
AMD 163188400572
USD 163188400580
EUR 163188400606
RUR 163188400614

Arca-ով փոխանցելու համար՝ 9051210309600074
Ստացող՝ Նարինե Մնացականյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել