Մարտի 24-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2010թ.-ին սահմանել է որպես իրավունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ պայքարում ճշմարտության հաստատման և զոհերի արժանապատվության օր (International Day for the Right to the Truth concerning Gross Human Rights Violations and for the Dignity of Victims)։

Այս օրն ընտրել են Սան Սալվադորի արքեպիսկոպոս՝ Օսկար Առնուլֆո Ռոմերո Գալդամեսի պատվին։ Ռոմերոն պայքարում էր աղքատության, սոցիալական անհավասարության, սպանությունների և կտտանքների դեմ։ Իր հայացքների համար արքեպիսկոպոսը քննադատության էր ենթարկվում արմատականների կողմից ու, ի վերջո, 1980թ. մարտի 24-ին սպանվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել