Tert.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծիք է  հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը չպետք է  կնքվի  ամեն գնով: Ինչպես հաղորդում է ТАСС-ը` այս մասին   վարչապետը հայտարարել է երկուշաբթի` ելույթ ունենալով խորհրդարանում: 

«Ակնհայտ է, որ մենք չպետք է այս պայմանագիրը կնքենք  ամեն գնով», - բրիտանացի վարչապետի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ իրադարձությունների զարգացման այլընտրանքային տարբերակները, եթե համաձայնագիր չկնքվի, դեռևս շահավետ չեն, այդ թվում` նաև Իրանի համար:

«Մեր սահմանած պատժամիջոցներն այնքան լուրջ վնաս են հասցրել Իրանին, որ այդ համաձայնագիրը կնքելը բխում է Թեհրանի շահերից», - հավելել է Քեմերոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել